Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 764-ով, բուժվածներինը՝ 970-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 764-ով՝ հասնելով 418 հազար 220-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 970-ով և հասել 396 հազար 670-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 467 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 879 հազար 685-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 392-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 557 մարդ։

Արցախում՝ 56 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 227 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 59 վարակակիր։

2022 թվականին կատարվել է 8 հազար 542 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG