Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 946-ով՝ հասնելով 417 հազար 456-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1545-ով և հասել 395 հազար 700-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 759 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 875 հազար 218-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 378-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 780 մարդ։
Այսօր կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ «գնում ենք կայուն նվազման»։ «Դելտա» շտամը իսպառ դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո», - ասաց նախարարը՝ նշելով, որ քննարկում են դիմակրների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։
Արցախում՝ 90 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 252 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։
Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 62 վարակակիր։
2022 թվականին կատարվել է 8 հազար 315 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել: