Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: