Հայաստանի պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Ղազախստանում հունվարի 1-ից զանգվածային անկարգություններ էին սկսվել, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճել էին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանել են Ղազախստան։