Մատչելիության հղումներ

Պետդուման վավերացրեց Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների հետ պայմանագրերը


Ռուսաստանի Պետդումայի նիստը, մոսկվա, 22-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանի Պետդումայի նիստը, մոսկվա, 22-ը փետրվարի, 2022թ․

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերի վավերացմանը, որոնց ճանաչման մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանյան օրենսդիր մարմնի անդամները վավերացման մասին օրենքի ընդունումը ողջունեցին բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։

Այսպիսով, փաստաթղթերը պետք է ուժի մեջ մտնեն հրապարակման օրվանից, այսինքն՝ փետրվարի 22-ին։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

XS
SM
MD
LG