Մատչելիության հղումներ

Քաբուլում պահանջում են վերադարձնել ամերիկյան բանկերում պահվող աֆղանական արտարժութային պաշարները


Երեքշաբթի օրը հազարավոր մարդիկ են դուրս եկել Քաբուլի փողոցներ՝ Միացյալ Նահանգների իշխանություններից պահանջելով վերադարձնել Աֆղանստանի՝ ամերիկյան բանկերում պահվող արտարժութային պաշարները։

Դրանց ընդհանուր ծավալը, ըստ ամերիկյան աղբյուրների, կազմում է շուրջ 9 միլիարդ ամերիկյան դոլար։

Դրանք սառեցվել էին 2021 թվականի օգոստոսին՝ «Թալիբան» շարժման զինյալների կողմից Քաբուլի գրավումից անմիջապես հետո։

Քաբուլում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև անցկացված բողոքի գործողությունը կազմակերպվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հատուկ հրմանագրով՝ Աֆղանստանին պատկանող արտարժութային պաշարների մի մասը՝ շուրջ երեքուկես միլիարդ դոլար, ուղղվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի իրավահաջորդների համար նախատեսված փոխհատուցումների վճարմանը։

XS
SM
MD
LG