Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը համընդհանուր համաներում է հայտարարել


Թալիբները Քաբուլում, 17-ը օգոստոսի, 2021թ.
Թալիբները Քաբուլում, 17-ը օգոստոսի, 2021թ.

«Թալիբան» խմբավորման ներկայացուցիչները համընդհանուր համաներում են հայտարարել՝ «Աֆղանստանում բոլորի համար», հաղորդում են լրատվական գործակալությունները:

Այսօր վերսկսվել են թռիչքները Քաբուլի միջազգային օդանավակայանից, որոնցով տարհանվում են դիվանագետները և երկրում վերահսկողություն հաստատած «Թալիբան»-ից փախուստի դիմող քաղաքացիական անձինք:

Ըստ հաղորդագրությունների՝ Քաբուլի փողոցներն այսօր առավոտյան հանգիստ էին, իրավիճակը օդանավակայանում երեկվա համեմատ բարելավվել է: Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում քաոսային իրավիճակ էր, իրարանցման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել:

Օդանավակայանում հավաքվածներից շատերը, ինչպես այսօր Reuters լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աշխատակիցը, տուն են վերադարձել: Այդուհանդերձ, գործակալության զրուցակիցներից ոմանք հայտնել են, որ օդանավակայանի կողմից դեռևս հատուկենտ կրակոցներ լսվում են:

Եվրամիության արտգործնախարարները և ՆԱՏՕ-ի դեսպաններն այսօր հանդիպելու են Բրյուսելում՝ քննարկելու տարհանման պլանները և ընդհանուր իրավիճակն Աֆղանստանում:

XS
SM
MD
LG