Մատչելիության հղումներ

Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման դիվանագիտական ​​ճանապարհը բաց է. Բլինքեն


Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական ճանապարհը բաց է, ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում շարժվել լարվածության թուլացման ուղղությամբ: Այդ մասին շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

«Ես հասկացրեցի, ինչպես նախագահ [Ջո Բայդենը] այսօր՝ նախագահ [ՌԴ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցում, որ այս ճգնաժամը լուծելու դիվանագիտական ճանապարհը մնում է բաց», - ասել է Բլինքենը համաժողովի ժամանակ` հավելելով, որ Մոսկվան պետք է զբաղվի դեէսկալացիայով, ոչ թե էսկալացիայով, և «ոչ միայն պետք է խոսի իրավիճակից դիվանագիտական ելքի ձգտելու մասին, այլ իսկապես աշխատի դրա վրա»:

«Մեր զրույցի ընթացքում ԱԳ նախարար Լավրովն ասաց, որ ռուսական կողմն աշխատում է այն փաստաթղթի պատասխանի վրա, որը մենք ուղարկել ենք Մոսկվա ավելի քան երկու շաբաթ առաջ, և որտեղ մենք առաջարկել ենք քննարկման կոնկրետ ոլորտներ», - ասել է Բլինքենը։

Նրա խոսքով` ռուսական կողմի պատասխանը ստանալուց հետո ԱՄՆ-ը պատրաստ կլինի համագործակցել դաշնակիցների ու գործընկերների հետ միասին։

XS
SM
MD
LG