Մատչելիության հղումներ

Անկարան Արևմուտքին հորդորում է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են խուճապ առաջացնել


Անկարան Արևմուտքին հորդորում է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են խուճապ առաջացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված:

«Նման ներխուժումը ճիշտ չի լինի, բայց արևմտյան երկրները նույնպես պետք է զգույշ լինեն հայտարարություններից, որոնք կարող են խուճապ սերմանել», - հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցները պնդում են, որ տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր սպառազինություն կուտակելով Ուկրաինայի սահմաններին՝ Անկարայի մերձավոր գործընկեր Մոսկվան հարձակման պլաններ ունի։ Վաշինգտոնը նախօրեին նախազգուշացրել է, որ ռուսական ներխուժումը Ուկրաինա կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG