Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2402-ով, բուժվածներինը՝ 4610-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 402-ով՝ հասնելով 404 հազար 805-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 4 հազար 610-ով և հասել 370 հազար 272-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 249 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 819 հազար 20-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 157-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 807 մարդ։

Արցախում հաստատվել է 223 դեպք

Արցախում կատարվել է 497 թեստավորում, որից հաստատվել է 223 դեպք, այդ թվում՝ երեխաներ:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք:

Ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի:

Այսպիսով, այս տարվա ընթացքում կատարվել է 5054 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG