Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 5 միլիոն 700 հազարը


Երեխան Pfizer-BioNTech տեսակի վակցինա է ստանում կորոնավիրուսի դեմ, արխիվ
Երեխան Pfizer-BioNTech տեսակի վակցինա է ստանում կորոնավիրուսի դեմ, արխիվ

Փետրվարի 6-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 384 միլիոն 880 հազարը: Վարակի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոն 700 հազարը: Այդ տվյալները հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Կորոնավիրուսային վիճակագրությամբ աշխարհում առաջին տեղում մնում է Միացյալ Նահանգները, որտեղ համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է ավելի քան 76 միլիոն 492 հազար ախտահարում և ավելի քան 902 հազար 500 մահ: Անցած 24 ժամում Միացյալ Նահանգներում վարակվել է 86 հազար 232 մարդ, մահացել է 562 հիվանդ:

Արևմտյան Եվրոպայի երկրներից անցած 48 ժամում Ֆրանսիայում վարակվել է 155 հազար 439 մարդ, մահացել է 129 հիվանդ: Ընդհանուր հաշվով Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 20 միլիոն 758 հազար ախտահարում, իսկ զոհերի ընդհանուր թիվն անցել է 132 հազարը:

Մեծ Բրիտանիայում մեկ օրում վարակվել է մոտ 545 հազար 95 մարդ, 75 հիվանդ մահացել է, ընդհանուր հաշվով Բրիտանիայում ախտահարումների թիվն ավելի քան 17 միլիոն 803 հազար է, իսկ զոհերի թիվը՝ 158 հազար:

Գերմանիայում մեկ օրում վարակվել է 133 հազար 173 մարդ, մահացել է 41 հիվանդ: Ընդհանուր հաշվով այդ երկրում վարակվել է ավելի քան 11 միլիոն մարդ, մահացել է 118 հազար 717 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG