Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ «Նորմանդյան ձևաչափով» տեղի կունենա խորհրդականների հանդիպումը


Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Կիև, 19 հունվարի, 2022թ.
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Կիև, 19 հունվարի, 2022թ.

Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան այսօր ասել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ վերստին Փարիզում, տեղի կունենա «Նորմանդյան ձևաչափով» բանակցային գործընթացին մասնակցող խորհրդականների հանդիպումը:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում ծրագրված է նոր հանդիպում, ինչպես և պայմանավորվել ենք՝ Փարիզում: Ինչ-որ կոնկրետ բան ասելու իմաստ չկա, որովհետև ամեն ինչ դեռ մի երեսուն անգամ կարող է փոխվել»,- ասել է Կուլեբան:

«Նորմանդյան ձևաչափը» ստեղծվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ: Երկրների ղեկավարներից և արտաքին գործերի նախարարներից զատ, հանդիպումներ են անցկացնում նաև խորհրդականները:

Նրանց առաջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 26-ին Փարիզում՝ Ելիսեյան պալատում: Այն տևել է ավելի քան 8 ժամ:

XS
SM
MD
LG