Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրներում սկսում են վերացնել կորոնավիրուսային սահմանափակումները


Միացյալ Թագավորություն - Լոնդոնի փողոցներից մեկում, հուլիս, 2021թ․
Միացյալ Թագավորություն - Լոնդոնի փողոցներից մեկում, հուլիս, 2021թ․

Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ ուղևորներ են նկատվում հասարակական տրանսպորտում և երկաթուղային տրանսպորտում՝ կառավարության կողմից կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը վերացնելուց հետո։

Դանիայում նույնպես խոստանում են փետրվարի 1-ից վերացնել բոլոր սահմանափակումները։

Մարսելում, ինչպես և ամբողջ Ֆրանսիայում, ուսուցիչները և դասախոսները հինգշաբթի օրերին գործադուլ են անում։ Նրանք պահանջում են հստակ ու անփոփոխ կանոններ։

Ֆրանսիայում ևս խոստանում են երկուշաբթի օրվանից վերացնել մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ փողոցով հնարավոր կլինի քայլել առանց դիմակների։ Բայց, մյուս կողմից, այժմ շատ վայրերում պահանջվում են նոր «պատվաստման անցագրեր»։

XS
SM
MD
LG