Բրյուսելում ընթանում են ցույցեր ընդդեմ համաճարակային սահմանափակումների։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ հավաքվել են Բելգիայի մայրաքաղաքի Հյուսիսային կայարանում` ձեռքներին «Ժողովրդավարությունը ազատություն է», «Ո՛չ QR կոդերին» գրառումներով պաստառներով։
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը, դրան մասնակցում են Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Իտալիայի բնակիչներ, ինչպես նաև Բրյուսելում բնակվող ԵՄ շատ այլ երկրների քաղաքացիների ներկայացուցիչներ։