Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահն ընդունել է հայ համայնքի ներկայացուցչին


Արտապատկերում թուրքական Akşam թերթից, 26-ը հունվարի, 2022թ․
Արտապատկերում թուրքական Akşam թերթից, 26-ը հունվարի, 2022թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայայի նախագահական պալատում ընդունել է Հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։

Շիրինօղլուն թուրքական Akşam թերթին պատմել է հանդիպման մասին՝ նշելով, որ Էրդողանի հետ շատ դրական ու մտերիմ հարաբերություններ ունեն, և ամեն տարի նման հանդիպումներ է ունենում նախագահի հետ, սա էլ դրանցից մեկն էր:

Շիրինօղլուի խոսքով՝ մոտ 45 րոպե ջերմ զրույց են ունեցել Էրդողանի հետ, քննարկվել են համայնքային հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հետ կապված կանոնադրական հարցեր: «Հայաստանի հետ հարաբերությունների թեման օրակարգում չի եղել: Այս հարցը իր հունով ընթանում է, բոլորի նման մենք էլ ուշադիր հետևում ենք զարգացումներին», - ասել է նա:

Թուրքիայի հայ համայնքի առաջնորդներից Պետրոս Շիրինօղլուն հայտնի է իշխանությունների և անձամբ նախագահ Թայիփ Էրդողանի հետ սերտ հարաբերություններով: Նրան պարբերաբար կարելի է տեսնել նախագահականի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների ու ընդունելությունների ժամանակ:

XS
SM
MD
LG