Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում 2022-ը դարձնել «վերականգնման տարի»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ, Նյու Յորք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ, Նյու Յորք:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռավար ձևաչափով դիմելով Դավոսի ֆորումին, կոչ է արել 2022 թվականը դարձնել վերականգման տարի:

Նա ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը երեք բնագավառներում՝ վակցինաների արդար մատակարարում, համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացում և զարգացող երկրներում կլիմայի պաշտպանությանն ուղղված քայլեր:

«Աշխարհը դուրս է գալիս բոլորին կաթվածահար արած տնտեսական ճգնաժամից, բայց վերականգնումը շատ փխրուն է և անկայուն շարունակվող համավարակի, աշխատանքի շուկայում առկա մարտահրավերների, գլոբալ մակարդակում մատակարարման ընդհատումների, ֆինանսական պարտքերի, էլ չասած, աշխարհքաղաքական պառակտումների պայմաններում», - ասել է Գուտերեշը:

Նա կոչ է արել արդար եղանակով բաժանել կորոնավիրուսի դեմ վակցինայի պաշարները, կայունացնել ֆինանսական համակարգը, վերանայել պարտքերը և կոնկրետ գործողություններով բարելավել կլիման:

Համաշխարհային տնտեսական համաժողովը տարեկան միջոցառում է, որը հունվարին գումարվում է Շվեյցարիայում՝ Դավոս առողջարանային ավանում:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը՝ այս տարվա հունվարին մասնակիցներն առցանց ձևաչափով հանդես կգան ուղերձներով, իսկ ֆորումի առկա գումարումը տեղի կունենա ամռանը:

XS
SM
MD
LG