2022 թվականի հունվարին կայանալիք Դավոսի համաժողովը հետաձգվել է մի քանի ամսով: Այսօր այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպիչը՝ «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը։
Համաժողովի հետաձգման պատճառն, ըստ կազմակերպիչների, կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածման շուրջ առկա անորոշությունն է։ «Համաճարակի պայմաններում նման մեծ հավաքի կազմակերպումը խիստ խնդրահարույց է», - նշված է Դավոսի համաժողովի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Համաժողովին որպես կանոն մասնակցում են ավելի քան 3000 պետական գործիչներ և բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ պետություններից։ 2021 թվականին կորոնավիրուսի համաճարակը ստիպել էր Դավոսի համաժողովի կազմակերպիչներին ընդհանրապես չեղարկել դրա անցկացումը։