Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը մասնակցելու է Դավոսի տնտեսական համաժողովին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, որը Շվեյցարիայում անցկացվելու է 2022-ի հունվարի 17-ից 21-ը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, նշելով, որ Ղարիբաշվիլին պաշտոնապես հրավեր է ստացել համաժողովի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբից։

Ակնկալվում է, որ համաշխարհային առաջնորդները Դավոսում քննարկելու են միջազգային տնտեսությունը վերականգնելու խնդիրները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով։

XS
SM
MD
LG