Մատչելիության հղումներ

Ղազախստանում հայտարարում են բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին


Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։ Այս մասին ասվում է հանրապետության ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

«Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երկրում կարգուկանոնը վերականգնելու համար: Այսօր իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում», - Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` տեղեկացրել է նախարարը:

Նրա ներկայացմամբ` ազատագրվել են նախկինում գրավված տեղական իշխանությունների շենքերը, վերականգնվում է կոմունալ հարմարությունների և կենսապահովման համակարգերի աշխատանքը:

XS
SM
MD
LG