Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 134-ով՝ հասնելով 345 հազար 389-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 154-ով և հասել 332 հազար 458-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 220 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 586 հազար 737-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 993-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 427 մարդ։