Գերմանիայի կառավարությունը կոչ է անում ղազախական ճգնաժամի բոլոր կողմերին վերջ տալ բռնություններին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք ձգտում ենք ամենուր պաշտպանել իրավական պետականության սկզբունքները, ուստի կոչ ենք անում հրաժարվել բռնություններից։ Բնականաբար, անթույլատրելի է բռնության գործադրումը քաղաքացիների նկատմամբ», - ասել է Դաշնության կանցլերը։
Ավելի վաղ պաշտոնական Բեռլինը հայտարարել էր, որ ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Ղազախստանում սկսված բախումներին՝ հորդորելով բոլոր մասնակիցներին զսպվածություն ցուցաբերել։