Մատչելիության հղումներ

Չինաստանը դեմ է Ղազախստանի անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող ցանկացած ուժերի


Չինաստանը վճռականորեն դեմ է հանդես գալիս Ղազախստանում անկարգություններ ստեղծող, գունավոր հեղափոխություն հրահրող արտաքին ուժերին, այս մասին ուրբաթ օրը ղազախ պաշտոնակցին հղած իր ուղերձում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ղազախստանի հարևան երկրի դիվանագիտական գերատեսչությունն էլ հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է Ղազախստանի հետ միասին շարունակել սահմանամերձ շրջաններում հանդարտության պահպանումը:

«Չինական կողմը պատրաստ է ղազախական կողմի հետ միասին շարունակել սերտ համագործակցությունը սահմանամերձ շրջաններում խաղաղությունը միասին պահպանելու, սահմանամերձ շրջանների զարգացմանը նպաստելու համար»,- ՏԱՍՍ գործակալության հարցմանն ի պատասխան` հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը:

XS
SM
MD
LG