Մատչելիության հղումներ

Բլինքենը Ղազախստանի արտգործնախարարի հետ զրույցում հորդորել է հասնել խաղաղ հանգուցալուծման


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ։

«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին ու մամուլի ազատությանը, ինչպես նաև հորդորել հասնել ճգնաժամի` խաղաղ, մարդու իրավունքները հարգող հանգուցալուծման»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Ավելի վաղ՝ երեկ, Վաշինգտոնը դատապարտել էր բռնությունները և գույքի ոչնչացումը, ինչպես նաև բոլոր կողմերին՝ թե՛ իշխանություններին, թե՛ ցուցարարներին հորդորել զսպվածություն ցուցաբերել։

XS
SM
MD
LG