Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով, բուժվածներինը՝ 211-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով՝ հասնելով 344 հազար 930-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 211-ով և հասել 331 հազար 559-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 578 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 568 հազար 448-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 972-ի, ևս 1505 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 894 մարդ։

Արցախում՝ կորոնավիրուսի 21 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 195 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 518 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 821-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG