Չեչնիայի նախարարությունների աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 23 միլիոն անգամ արձագանքել են Տելագրամում և Ռուսաստանում արգելված Ինստագրամում մեկնաբանություններին, ասվում է ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարարության պաշտոնական զեկույցում։
Փաստաթղթում սա անվանել են «տարածաշրջանում և դրանից դուրս հասարակության արձագանքի նկատմամբ վերահսկողություն», ինչպես նաև նշվում է, որ մեկնաբանություններում «հրապարակվում են պատասխաններ կեղծ և սադրիչ հրապարակումներին»: Ավելի վաղ Кавказ.Реалии-ն գրել էր, թե ինչպես են պետական ծառայողներին ստիպում սոցիալական ցանցերում գովաբանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։
Ընդհանուր առմամբ, պաշտոնյաները հայտնել են 41 հազար էջերի ստեղծման մասին Ինստագրամում, որոնցից այս տարվա վերջին եռամսյակում 4,28 միլիոն արձագանք է եղել 658 հրապարակման տակ, իսկ ընդհանուր դիտումները կազմել են 111 հազար։ Իսկ Տելեգրամում ստեղծվել է 39 հազար էջ, որից 19,4 միլիոն արձագանք է եղել 876 գրառման տակ։
Զեկույցում ասվում է նաև, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղեկատվության նախարարությունը դատախազություն է փոխանցել 199 հրապարակումների հղումներ, հիմնականում Տելեգրամից և Յութուբից, որոնք ներառվել են ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:
Չեչնիայում այս տարի ստեղծվել է բովանդակության տարածաշրջանային կենտրոն։ Նախատեսվում է, որ այդ կենտրոնի աշխատակիցները հրապարակումներ տեղադրեն տեղական իշխանությունների հանրային էջերում։ Բովանդակության կենտրոնի հիմնական նպատակն է «հանրային տեղեկատվության հասանելիության ապահովումը», ինչպես նաև «պետական հանրային էջերում շրջանային բովանդակության արտադրությունն ու տեղադրումը»։
2020 թվականին Չեչնիայի ղեկավարը «վտանգավոր» էր անվանել մարդկանց, ովքեր չեն կարդում իշխանությունների կողմից վերահսկվող մեդիա ռեսուրսները։