Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 88-ով՝ հասնելով 344 հազար 737-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 331 հազար 152-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 788 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 553 հազար 654-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 961-ի, ևս 1501 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 123 մարդ: