Մատչելիության հղումներ

Բելառուսում ծայրահեղական ճանաչվեց նաև «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի արտադրանքը Տելեգրամում


Բելառուս - «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի Մինսկի գրասենյակում, արխիվ
Բելառուս - «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի Մինսկի գրասենյակում, արխիվ

Երեկ Բելառուսի Գոմել քաղաքի դատարանը «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տելեգրամյան ալիքի տեղեկատվական արտադրանքը ծայրահեղական է ճանաչել։

«Վեսնա»-ն բելառուսական ամենահին հասարակական իրավապաշտպան կազմակերպություններից է, այն հիմնադրվել է 1996 թվականի ապրիլին։ Դեռևս 2000-ականների սկզբին Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը չեղյալ է հայտարարել կազմակերպության գրանցումը: Բելառուսական բանտերում են «Վեսնա»-ի 7 ներկայացուցիչներ։

Բելառուսում մոտ 300 ինտերնետային ռեսուրս ծայրահեղական է ճանաչվել, հիմնականում՝ ընդդիմադիր տելեգրամյան ալիքներ, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներ, ինչպիսին են Belsat հեռուստաալիքը և BelaPAN լրատվական գործակալությունը: «Ծայրահեղական» է ճանաչվել նաև «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության արտադրանքը սոցցանցերում։ Երկրի բնակիչները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել ծայրահեղական ճանաչված ինտերնետ ռեսուրսներին բաժանորդագրվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG