Ամանորյա տոների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Կրեմլի ղեկավարն ուղերձում նշել է, որ անցնող տարվա ընթացքում Ալիևի հետ Մոսկվայում և Սոչիում հանդիպումները «լիովին հաստատեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրությունը»։
Շնորհավորանքում, որի տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում, Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ ռուս-ադրբեջանական կապերի հետագա ընդլայնման շուրջ համատեղ սերտ աշխատանքը և կառուցողական երկխոսությունը շարունակական կլինի, ինչը «բխում է երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերից»։