Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը քննարկել են երեկ կայացած հայ-ռուսական բանակցությունների արդյունքները


«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, դրա հետագա կայունացման հարցը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարություններին համապատասխան», - նշված է հաղորդագրության մեջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների արդյունքները», - փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG