Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղի երեխաներին ամանորյա նվերներ են բաժանել


Ռուսաստանցի խաղաղապահները Ստեփանակերտի օդակայանում, արխիվ
Ռուսաստանցի խաղաղապահները Ստեփանակերտի օդակայանում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները գալիք տոների կապակցությամբ 8 հազար նվերներ են բաժանել երեխաներին: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Առաջիկա Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ռուսաստանցի խաղաղապահները շնորհավորել են երեխաներին և 8 հազար նվերներ են բաժանել», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարության փոխանցմամբ, «Մարդասիրական արձագանքման կենտրոնը» մոտ 9 տոննա մարդասիրական օգնություն է բաժանել և տարբեր ակցիաներ է անցկացրել փախստականներին ու կարիքավորներին սատարելու համար:

Բացի այդ, խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն այս ամսվա ընթացքում բուժօգնություն են տրամադրել տեղացի 78 բնակիչների:

XS
SM
MD
LG