«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում բարդ խնդիրներ է կատարել՝ բաժանելով պատերազմող կողմերին և հիմա տարածաշրջանում լուծում է պլանային պրոֆիլային խնդիրներ», - դեկտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մտցնելով մեր խաղաղապահ ուժերին, մենք այնտեղ կարողացանք հանդարտեցնել իրավիճակն ու հիմա արդեն կարելի է ասել կատարվում են պլանային աշխատանքի քայլեր։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այդ տարածաշրջան։ Այնտեղ ավելի ու ավելի խաղաղ ու հանգիստ է», - ասել է նա։
Սելեկտորային հեռախոսակապի ժամանակ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և դրսի ռուսական բազաներում ծառայող բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, սերժանտներին ու շարքային անձնակազմին, հատուկ նշելով երկու կետը՝ Սիրիա ու Ղարաբաղ։ Նա ասել է, որ մեկ տարի առաջ Ղարաբաղում ծայրահեղ ծանր, ծայրահեղ սուր իրավիճակը հաղթահարվեց Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարի շուրջօրյա ռեժիմով կատարած աշխատանքի ու բանակցությունների ջանքերի շնորհիվ։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ռազմական ոլորտի շինարարներին, ասելով, թե մեկ տարվա ընթացքում նրանք Ղարաբաղում ավելի քան 3 հազար օբյեկտ են վերականգնել։
«Դա մեզ հնարավորություն տվեց նշանակալից ու էականորեն բարելավել ենթակառուցվածքները», - ասել է Շոյգուն, նշելով, որ դրանք իրենց որակով համապատասխանում են ժամանակակից պահանջներին։