Մատչելիության հղումներ

Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԱՊՀ-ն ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերին, և այս տարի լրանում է կառույցի 30-ամյակը: ԱՊՀ-ին անդամակցել են նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Բալթյան երեք երկրների:

Ուկրաինան համարվում է «վիճելի» կարգավիճակով անդամ, քանի որ հայտնել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին, սակայն ԱՊՀ վարչական մարմիններ համապատասխան դիմումներ դեռ չի ուղարկել: Թուրքմենստանը 2005 թվականից դադարեցրել է անդամությունը և ստացել է ասոցացված դիտորդ-անդամի կարգավիճակ, իսկ Վրաստանը 2009 թվականից դուրս է եկել ԱՊՀ կազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG