Մատչելիության հղումներ

Բայդենն Ազատության մեդալ է շնորհել Քլինթոնին, Սորոսին, Մեսսիին և այլոց


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ազատության մեդալը հանձնում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, 4-ը հունվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ազատության մեդալը հանձնում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, 4-ը հունվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազատության Նախագահական մեդալ է շնորհել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ձեռներեցներ և բարերարներ Ջորջ Սորոսին, Դեյվիդ Ռուբենշտեյնին, բնապահպան Ջեյն Գուդոլին, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, դերասաններ Մայքլ Ջեյ Ֆոքսին և Դենզել Վաշինգտոնին, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին, մոդելավորող Ռալֆ Լորենին և այլոց:

Այս մեդալը համարվում է Միացյալ Նահանգներում բարձրագույն քաղաքացիական պարգև։

Բայդենը պարգևատրվածներին անվանել է «իսկապես արտասովոր մարդիկ», որոնք ջանքեր են թափել՝ ձևավորելու Ամերիկայի գործն ու մշակույթը:

Մեդալն այս տարի շնորհվել է 19 անձի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG