Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ռուսաստանը չի պատրաստվում տապալել Մինսկի համաձայնագիրը»


«Ռուսաստանը չի լինի այն պետությունը, որ կխաթարի Դոնբասի հարցով ձեռք բերված Մինսկի պայմանավորվածությունները», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ «այդ քայլի հետևանքների մասին թող մտածի այն կողմը, որը պատրաստվում է դա անել»։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի կողմից ներկայացված Դոնբասում հակամարտության կարգավորման նոր նախագծին՝ այսպես կոչված «10 քայլի» ծրագրին, Լավրովն այն անվանել է՝ «ծաղրուծանակ բանականության հանդեպ»։

XS
SM
MD
LG