Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության լրագրողը կալանավորվեց


«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Անդրեյ Կուզնեչիկը կալանավորվել է քննչական մեկուսարանում։

Նրա հարազատները հայտնել են, որ Կուզնեչիկի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին տեղեկացնում է Радио Свобода-ն։ Թե ինչ հոդվածով են լրագրողին հետապնդում, նրա հարազատներին չեն ասել։

Դեկտեմբերի 23-ին Բելառուսի իշխանությունները ծայրահեղական են ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի Բելառուսական ծառայության կայքը։ Կուզնեչիկը մոտ մեկ ամիս առաջ ձերբակալվել էր Բելառուսի անվտանգության ծառայությունների գործակալների կողմից։

Ավելի վաղ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն ասել էր, որ Կուզնեչիկին փաստացի պատանդ են պահում։ «Անդրեյին պետք է թույլ տան անմիջապես վերադառնալ իր ընտանիքին։ Լրագրությունը հանցագործություն չէ»,- ասել է Ֆլայը։

XS
SM
MD
LG