Մատչելիության հղումներ

Բելառուսում խուզարկել են «Ազատության» լրագրողների բնակարանները


«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության Մինսկի գրասենյակի դուռը
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության Մինսկի գրասենյակի դուռը

Այսօր առավոտից Բելառուսի իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում լեհական «Բելսատ» հեռուստաալիքի և «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրողների բնակարաններում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության, անվտանգության ուժերի սպաները եկել են խուզարկություն իրականացնելու, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Վալենտինա Ժդանկոյի բնակարանում: Խուզարկվել է նաև Ինեսա Ստուդինսկայայի բնակարանը, նրան կալանավորվել են, ավելի չեղյալ էր հայտարարվել Բելառուսում աշխատելու նրա հավատարմագրումը:

Խուզարկություններ են անցել «Բելսատի» աշխատակիցներ Իգոր Իլյաշի, Գլեբ Լոբոդենկոյի, Պավել Մոժեյկոյի, Վիկտոր Յարոշուկի, Գալինա Աբակունչիկի, Աննա Գալետայի և Եվգենի Մերկիսի բնակարաններում։ Աննա Գալետային նաև բերման են ենթարկել։ Անհայտ ուղղությամբ իրավապահները տարել են Իգոր Իլյաշին։

Լրագրողների բնակարաններում և գրասենյակներում քննչական գործողություններ են տեղի ունենում նաև Գոմելում, Գրոդնոյում և Վիտեբսկում։

Հուլիսի 14-ին զանգվածային խուզարկություններ են տեղի ունեցել բելառուսական «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնի աշխատակիցների գրասենյակներում: Բացի այդ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկել էին Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիայի, ընդդիմադիր «Բելառուսական ժողովրդական ճակատ» կուսակցության, «Բերոկ» տնտեսական հետազոտությունների կենտրոնի, «Գենդերային հեռանկարներ» իրավապաշտպան կազմակերպության, «Հանուն ազատության» շարժման, Բելառուսի Հելսինկյան կոմիտեի գրասենյակները, ինչպես նաև Բելառուսի գրողների միություն: Բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում ՝ «Վիասնա» կենտրոնի ղեկավար Ալես Բիալիացկին:

Խուզարկություններն ու ձերբակալությունները անցնում են այս տարվա մարտին հարուցված «հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողություններ կազմակերպելը և ֆինանսավորելը» հոդվածով քրեական գործի շրջանակներում։

Հուլիսի 15-ին քննչական գործողություններ տեղի ունեցան «Ասա ճշմարտությունը» հասարակական ասոցիացիայի, «Քաղաքացիական ֆորում» և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներում։

Հուլիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսում «շատ ակտիվ աշխատանքներ են սկսվել բոլոր հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված, արևմտյան լրատվամիջոցների դեմ»:

Անկախ բելառուսական լրատվամիջոցներն ու «Վիասնա» կենտրոնը ակտիվորեն լուսաբանում էին բողոքի ցույցերը, որ սկսվել էին Բելառուսում 2020-ի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո։

Բելառուսի ԿԸՀ-ն այդ ընտրություններում հաղթող էր ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին: Հարյուր հազարավոր բելառուսցիներ ամիսներ շարունակ դուրս էին գալիս փողոցներ և պահանջում Լուկաշենկոյի հրաժարականը։ Իրավապահների դաժան գործողությունների արդյունքում հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել։ Հեղափոխությունը տապալվեց նաև Լուկաշենկոյին ցուցաբերած Մոկսվայի աջակցության արդյունքում:

Տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Բելառուսցի այն ընդիմադիրները, որոնք հրաժարվել են համագործակցել իրավապահ մարմինների հետ, մինչ օրս բանտերում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG