Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 152-ով, բուժվածներինը՝ 153-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 152-ով՝ հասնելով 343 հազար 997-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 153-ով և հասել 329 հազար 281-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 756 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 509 հազար 795-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 921-ի, ևս 1494 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 301 մարդ։

Արցախում երեկ հայտնաբերվել է վարակի 26 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս 1 դեպք։

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 85 վարակակիր, 16-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30 հազար 925 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 709-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG