Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 137-ով, բուժվածներինը՝ 329-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 137-ով՝ հասնելով 343 հազար 845-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 329-ով և հասել 329 հազար 128-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 932 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 502 հազար 39-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 914-ի, ևս 1494 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 309 մարդ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 կորոնավիրուսի դեմ միլիոն 546 հազար 632 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 903 հազար 661, երկրորդ դեղաչափ` 642 հազար 971:

Արցախում՝ կորոնավիրուսի 14 նոր դեպք, հիվանդությունից մահացել է ևս 2 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30 հազար 640 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 683-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան, նաև նշված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG