Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով, բուժվածներինը՝ 364-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով՝ հասնելով 343 հազար 708-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 364-ով և հասել 328 հազար 799-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 897 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 497 հազար 107-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 903-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 513 մարդ։

XS
SM
MD
LG