Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 156-ով, բուժվածներինը՝ 511-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 156-ով՝ հասնելով 343 հազար 506-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 511-ով և հասել 328 հազար 50-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 549 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 485 հազար 938-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 893-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 72 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, գրանցվել է մահվան մեկ դեպք

Արցախում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք: 86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։

Այս տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 30 հազար 27 թեստավորումը, որից 4651-ը՝ դրական թեստի պատասխանով։

XS
SM
MD
LG