Մատչելիության հղումներ

Չեխիայի նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունը


Չեխիայի 5 կուսակցություններից բաղկացած կոալիցիոն նոր կառավարությունն այսօր ստանձեց իր պարտականությունը։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երկրի նախագահ Միլոշ Զեմանի` Պրահայի արևմուտքում գտնվող նստավայրում։

Հոկտեմբերի սկզբին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները դաշինք կազմեցին և հաղթեցին նախկին վարչապետ, մեծահարուստ Անդրեյ Բաբիշի քաղաքական ուժին։ Խորհրդարանի 200 մանդատներից 108-ը բաժին հասան իշխող նոր կոալիցիային։ Նոր վարչապետը Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության ղեկավար, 57-ամյա Պետր Ֆիալան է։

Նա ասել է, որ նոր կառավարությունը այսօրվանից ևեթ աշխատանքի է անցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG