Այսօր Չեխիայում տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը։
Պատգամավորները բոլորովին վերջերս մտադիր էին քննարկել նախագահ Միլոշ Զեմանին լիազորություններից զրկելու հարցը։ Հոկտեմբերի 10-ին՝ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, Զեմանը տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում էր ավելի քան երեք շաբաթ։ Նա թույլ չէր տվել բժիշկներին խոսել իր ախտորոշման մասին, և սենատորները պատրաստվում էին նախագահին անգործունակ հայտարարել:
Այնուամենայնիվ, 77-ամյա Զեմանը հինգշաբթի օրը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է սովորական հիվանդանոցային բաժանմունք և մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է երկրում տիրող իրավիճակը։
Միլոշ Զեմանն ասել է, որ իրեն լավ է զգում և մտադիր է մնալ Չեխիայի նախագահի պաշտոնում մինչև 2023 թվականը, երբ լրանալու է իր պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև՝ որ առաջիկայում մտադիր է նոր վարչապետ նշանակել և խնդիր չի տեսնում՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակելու ընդդիմության առաջնորդ Պիտեր Ֆիալային։