Մատչելիության հղումներ

Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, արխիվ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել, «Ազատության»-ը հայտնեցին Կոմիտեից։

Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մոտ 17 տարի Երևանի դատախազությունում է աշխատել, իսկ արյունալի՝ 2008-ին եղել է Երևանի դատախազի տեղակալը, 2021-ի սեպտեմբերին էր նշանակվել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Կիրակի օրը հայաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Կառավարությունից չեն արձագանքել այս հրապարակումներին։

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ հայտարարելով՝ իր համբերության բաժակը լցվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG