Մատչելիության հղումներ

Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը


Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը Բրյուսելում, 14-ը դեկտեմբերի, 2021թ․
Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը Բրյուսելում, 14-ը դեկտեմբերի, 2021թ․

Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդները այսօր Բրյուսելում կանցկացնեն Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովը։

Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Ուստի գագաթնաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը ներկայացված կլինի «դատարկ աթոռով, առանց դրոշի»։

Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթնաժողովի օրակարգում են, մասնավորապես, համաճարակի, Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների և ծրագրին ԵՄ հավատարմության հետ կապված հարցեր։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

XS
SM
MD
LG