Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները սպառնում են ցրել վաղը Բաքվում նախատեսված բողոքի ակցիան


Սալեհ ռուստամով
Սալեհ ռուստամով

Քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով վաղը Բաքվի կենտրոնում նախատեսված է բողոքի ցույց։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էհսան Զահիդովը հայտարարել է՝ ցանկացած չհամաձայնեցված ակցիա ոստիկանության կողմից կկասեցվի։

2018-ից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Սալեհ Ռուստամովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու համար։

Ինքը՝ Ռուստամովը ներկայացված մեղադրանքը շինծու է համարում և, ի նշան բողոքի, արդեն 39-րդ օրն է հացադուլի մեջ է։

Նախօրեին նա փաստաբանի միջոցով փոխանցել է, որ անցնում է «չոր հացադուլի»՝ «տանջանքներին վերջ տալու համար»։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնական Բաքվին կոչ էր արել ազատ արձակել Ռուստամովին, պնդելով, որ նա մահամերձ վիճակում է։

XS
SM
MD
LG