Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը կոչ է անում Բաքվին ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Սալեհ Ռուստամովին


AMN պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, արխիվ
AMN պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կոչ է անում պաշտոնական Բաքվին շուտափույթ կերպով ազատ արձակել 2018- թվականից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչն Սալեհ Ռուստամովին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը մեզ խորապես մտահոգում են։ Անհրաժեշտ է, որ մարդասիրական կարիքներից ելնելով՝ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեն Ռուստամովին՝ նրան համարժեք բժշկական օգնություն ստանալու հնարավորություն տալով։ Ռուստամովը հացադուլի մեջ է արդեն 35 օր և մահամերձ վիճակում է», - գրել է Փրայսը։

«Ժողովրդական ճակատի» անդամ, Գեդաբեկի շրջանային վարչակազմի նախկին ղեկավար Ռուստամովը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու համար։ Ինքը՝ Ռուստամովը ներկայացված մեղադրանքը շինծու է համարում։ Իրավապաշտպան կառույցները Ռուստամովին քաղբանտարկյալ են ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG