Մատչելիության հղումներ

«Թալիբանի» կողմից կառավարումն ուղեկցվում է սպանություններով, ձերբակալություններով


Աֆղանստան, Քաբուլ
Աֆղանստան, Քաբուլ

Աֆղանստանում իշխանությունը զավթելուց ի վեր թալիբները սպանել են երկրի ուժային կառույցների ավելի քան 100 նախկին աշխատակիցների։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆի խոսքով՝ թալիբները զոհերին հաճախ սպանել են՝ կախաղան հանելով, գլխատելով:

«Թալիբանի» կառավարման չորս ամիսների ընթացքում Աֆղանստանում սպանվել է 8 ակտիվիստ, 2 լրագրող։ «Աֆղանստանում դատավորների, դատախազների, փաստաբանների, մասնավորապես՝ կին իրավաբանների անվտանգությունը առանձնահատուկ տագնապի առարկա է», - հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը Աֆղանստանը հռչակել է «Իսլամական էմիրություն»՝ հայտարարելով, որ աշխարհիկ իշխանությունը պետք է լինի կրոնական վերահսկողության տակ։

Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։

XS
SM
MD
LG