Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Wagner Group-ի դեմ


Եվգենի Պրիգոժին
Եվգենի Պրիգոժին

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Wagner Group-ի դեմ։ Արևմտյան կառավարությունները Մոսկվային մեղադրում են Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում, Սուդանում, Մոզամբիկում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում հակամարտությունների ժամանակ Wagner մասնավոր ռազմական ընկերությանը որպես օժանդակ ռազմական ուժ օգտագործելու մեջ:

Ռուսաստանը հերքում է կապը կառավարության և Wagner Group-ի միջև՝ հաճախ նկարագրելով նրանց որպես մարզիչներ կամ խորհրդատուներ։

Ենթադրվում է, որ Wagner Group-ը ղեկավարում է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորն է: Պրիգոժինն արդեն գտնվում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների տակ։

Որոշումն ընդունվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը վարել է արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Սև ցուցակում են ներառվել նաև երեք էներգետիկ ընկերություններ և ութ մարդ, որոնք կապված են Wagner Group-ի հետ: Նրանց մուտքը ԵՄ կարգելվի, իսկ այնտեղ գտնվող նրանց ակտիվները կսառեցվեն։

XS
SM
MD
LG