Մատչելիության հղումներ

Պուտինի մերձավոր օլիգարխը ներկա է եղել բարձր մակարդակի ռազմական բանակցություններին


Արտապատկերում տեսանյութից, որում երևում է, որ Պրիգոժինը մասնակցում է բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հանդիպմանը, արխիվ
Արտապատկերում տեսանյութից, որում երևում է, որ Պրիգոժինը մասնակցում է բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հանդիպմանը, արխիվ

Լիբիայի զինված ուժերի սոցցանցային էջերում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող Եվգենի Պրիգոժինը մասնակցել է Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և Լիբիայի ռազմական պատվիրակության միջև նոյեմբերի 7-ին կայացած հանդիպմանը:

Նոյեմբերի 9-ին «Նովայա Գազետան» գրել է, որ Պրիգոժինը, ում հաճախ անվանում են «Պուտինի խոհարար» և ով, ըստ տարբեր աղբյուրների վերահսկում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, մասնակցում է բանակցություններին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:

«Վագները» հայտնի է Ուկրաինայում, Սիրիայում և Աֆրիկայում վարձկանների մասնակցությամբ ռազմական օպերացիաներով:

Ուշագրավ է, որ Լիբայի ռազմական պատվիրակության հետ հանդիպման մասին Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների տարածած հաղորդագրությունում Պրոգոժինի մասնակցության մասին չէր հիշատակվում:

Այսօր, սակայն, «Ինտերվաքս» և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները, հղում տալով «անանուն դիվանագիտական աղբյուրին», հաստատել են սոցցանցերում հրապարակված տեսանյութի իսկությունը և գրել, որ Պրիգոժինը ներկա է եղել հանդիպմանը՝ որպես ֆուրշետի կազմակերպիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG