Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց 2022-ի պետբյուջեն


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ձայների 65 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Ըստ այդմ, հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։

Սեպտեմբերի 30-ին կառավարության հավանությանն արժանացած նախագծում խորհրդարանական քննարկումների արդյունքում կատարված փոփոխություններով բյուջեի եկամտային մասն ավելացվել է 1 միլիարդ 548 միլիոն դրամով, ծախսային մասը և դեֆիցիտը նվազեցվել են, համապատասխանաբար, 5 միլիարդ 188 միլիոն և 6 միլիարդ 736 միլիոն դրամով։

XS
SM
MD
LG